Business Process Automation Specialist

Luyser Property Developer — Armenia · Posted ~2 days ago

Mid

Skills

Microsoft Power Automate SharePoint n8n Make.com Zapier API Integration Webhooks Postman cURL CRM JSON SQL AI LLMs API OpenAI GPT

🔓 Log in to save this job, tailor your resume & track your apply process — 7 days free, no card needed.

Log in to add to target list

Summary

Design and optimize business process automation using low-code platforms, APIs, AI tools, and enterprise collaboration solutions while improving operational efficiency across multiple departments.

Highlights

Opportunity to drive digital transformation, automate internal workflows, integrate AI tools, and collaborate across business and technical teams.

Description

Ընկերության մասին «Լույսեր» ընկերությունը, որը զբաղվում է բնակելի համալիրների և բիզնես կենտրոնների կառուցապատմամբ, սկսում է նոր բնակելի ավանի նախագծի մշակման աշխատանքները։ Մենք փնտրում ենք նախաձեռնող, պատասխանատու և կազմակերպված մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի նախագծի նախապատրաստական և իրականացման փուլերի արդյունավետ կազմակերպման գործընթացին։ Աշխատանքի նկարագրություն Մենք փնտրում ենք նպատակասլաց և արդյունքին միտված բիզնես գործընթացների ավտոմատացման մասնագետի, ով կզբաղվի մեր ընկերության ներքին գործառույթների նախագծմամբ, ներդրմամբ և օպտիմալացմամբ։ Ձեր հիմնական նպատակը կլինի կրկնվող առաջադրանքների վերացումը, տարբեր համակարգերի միջև տվյալների փոխանակման ապահովումը և մեխանիկական աշխատանքի փոխարինումը սահուն ավտոմատացված գործընթացներով։ Իդեալական թեկնածուն պետք է ունենա փորձ low-code/no-code հարթակների և AI գործիքների հետ, հանդիսանա կապող օղակ տեխնիկական թիմերի և բիզնես բաժինների միջև, և ակտիվորեն իրագործի թվային տրանսֆորմացիան։ Հիմնական պարտականություններ •⁠ ⁠Ավտոմատացված համակարգերի մշակում: Նախագծել և կառավարել ավտոմատացման շղթաներ՝ օգտագործելով low-code/no-code հարթակներ (օրինակ՝ n8n, Zapier, …)։ •⁠ ⁠Microsoft էկոհամակարգ: Ստեղծել կորպորատիվ լուծումներ Microsoft Power Automate, SharePoint և Teams հարթակներում։ •⁠ ⁠Համակարգերի ինտեգրում: Ապահովել տարբեր ծրագրային էկոհամակարգերի կապը, ներառյալ CRM, կապի միջոցները (Teams, Telegram, …) և տվյալների բազաները՝ API-ների և webhook-ների միջոցով։ •⁠ ⁠Գործընթացների վերլուծություն: Ուսումնասիրել և քարտեզագրել ընկերության բաժինների ընթացիկ աշխատանքային հոսքերը, վերհանել խնդիրներն ու ավտոմատացման հնարավորությունները։ •⁠ ⁠Ուսուցում և փաստաթղթավորում: Կազմել հստակ ուղեցույցներ և իրականացնել թրեյնինգներ աշխատակիցների համար՝ նոր ներդրված ավտոմատացված գործիքներից օգտվելու համար։ •⁠ ⁠Արհեստական բանականության (AI) ներդրում: Ինտեգրել Լեզվական մեծ մոդելներ (LLMs, օրինակ՝ OpenAI GPT) և ավտոմատացված չատբոտեր ներքին գործընթացներում՝ աշխատակիցների արտադրողականությունը բարձրացնելու համար։ Պահանջվող որակավորումներ և հմտություններ •⁠ ⁠Աշխատանքային փորձ: 2+ տարվա փորձ բիզնես գործընթացների վերլուծության, ավտոմատացման ոլորտում։ •⁠ ⁠Տեխնոլոգիական բազա: Խորը գիտելիքներ և աշխատանքային փորձ հետևյալ գործիքների հետ՝ Microsoft Power Automate, SharePoint, n8n կամ Make.com կամ Zapier, Task Management գործիքներ, API ինտեգրումներ։ •⁠ ⁠API-ների փորձարկում և ինտեգրում: Օգտագործել Postման և cURL հրամաններ՝ երրորդ կողմի ծրագրերի (third-party tools) API-ների հնարավորությունները նախապես թեստավորելու համար, ինչպես նաև ներդրում ավտոմատացման շղթաներում։ •⁠ ⁠Տեղական համակարգերի տիրապետում: CRM, հաշվապահական էկոհամակարգերի հետ աշխատանքի կամ ինտեգրման փորձ: •⁠ ⁠Լեզուների տիրապետում: Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում (ռուսերենի իմացությունը առավելություն է)։ •⁠ ⁠Տվյալների հետ աշխատանք: Տվյալների կառուցվածքային ֆորմատների (JSON) հիմնարար իմացություն և տվյալների բազաների հետ աշխատելու (SQL) բազային հմտություններ։ •⁠ ⁠Ծրագրավորման լեզուների իմացությունը և ծրագրավորման փորձը կդիտվի որպես առավելություն։